Հայաստանի գյուղատնտեսությունը պարզապես մեր ժողովրդին կերակրելու միջոց չէ, այլ երկրի ազգային անվտանգության հիմնարար և անբաժանելի մասն է։ Այսօրվա անկանխատեսելի աշխարհում ոչ մի երկիր չի կարող ապագա ունենալ առանց կայուն, մտածված և զարգացող գյուղատնտեսական ռազմավարության։

Հայաստանի բնակլիմայական պայմանները մեզ տալիս են հնարավորություն ունենալ և զարգացնել կայուն և բազմաճյուղ գյուղատնտեսություն։ Այս ոլորտում պետական քաղաքականությունը պետք է լինի մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Պետական քաղաքականության հիմնական ուղղություններ

Առաջարկվող պետական քաղաքականությունը հիմնված է մի քանի հիմնարար սկզբունքների վրա։

1. Գյուղատնտեսության նախարարության վերաբացումը։ Գյուղատնտեսությունը պետք է դուրս գա պարզապես գոյատևման ռեժիմից և դառնա բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։ Գյուղացու աշխատանքը պետք է լինի եկամտաբեր։
2. Գյուղական կյանքի որակի բարելավում։ Գյուղերը պետք է հարստանան մշակութային, կրթական, առողջապահական և այլ կարևոր բաղադրիչներով՝ դառնալով ոչ միայն արտադրության, այլև բարձր որակով կյանքի կենտրոններ։
3. Պետական ներդրումներ։ Պետությունը պետք է կատարի խոշոր ներդրումներ՝ ոչ միայն աղքատության և գյուղերից բնակչության արտահոսքի նվազեցման համար, այլև ողջ գյուղատնտեսական համակարգի զարգացման համար։
4. Հատուկ պետական քաղաքականություն։ ՀՀ գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի որպես շուկայական տնտեսության սովորական ճյուղ, այլ՝ որպես ազգային անվտանգության ռազմավարական ոլորտ, որն իրականացնում է առնվազն չորս կարևոր գործառույթներ․
Պարենային անվտանգության ապահովում՝ երաշխավորելով հիմնական ապրանքների սեփական արտադրությունը։
Զբաղվածության կարգավորում և աղքատության հաղթահարում՝ գյուղական տարածքներում աշխատատեղեր ստեղծելով։
Տարածքների համաչափ և կայուն զարգացում՝ կանխելով գյուղերից քաղաքներ դեպի մայրաքաղաքի կենտրոնացումը։
Վերամշակման և արտահանման համար հումքի բազայի ձևավորում՝ աջակցելով տեղական արտադրողներին։

Մարզային զարգացման ծրագրեր և ոլորտային առաջնահերթություններ

Անհրաժեշտ է մշակել համալիր զարգացման ծրագրեր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի՝ խորհրդային տարիներից ձևավորված արտադրական և գյուղատնտեսական մասնագիտացումը։ Տնտեսության զարգացման ոլորտային առաջնահերթությունները պետք է կենտրոնանան․
Բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման վրա։
Բարձր տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ներդրման վրա։
Ժամանակակից մեքենա-տրակտորային կայանների զարգացման վրա։

Գյուղացու շահերը և արտադրանքի իրացումը

Մարզերում պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի իր մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և ժամանակակից ընդունման ու մթերման կայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով։ Գյուղմթերքի արտահանումը պետք է սկսվի ոչ թե մաքսակետից, այլ՝ դաշտից, այգուց և ֆերմայից։

Պետության դերը և ռիսկերի կառավարումը

Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանում գյուղատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Պետությունը չի միջամտում այնտեղ, որտեղ շուկան աշխատում է, բայց պարտավոր է միջամտել այնտեղ, որտեղ շուկան աշխատում է սննդի անվտանգության և արտադրողի եկամտի դեմ։

Սուբսիդիաները և ապահովագրությունը դիտվում են որպես ռիսկերի կառավարման միասնական մեխանիզմ, այլ ոչ՝ որպես ցրված միջոցառումներ։ Պետության խնդիրն է ոչ թե ամրագրել գները, այլ՝ ապահովել մատչելիությունը, կայունությունը և կանխատեսելիությունը։

Կառավարման համակարգի վերափոխում և ֆինանսական աջակցություն

Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Տարիներ շարունակ վարկային ծանր բեռը հազարավոր քաղաքացիների կանգնեցրել է իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։ Պետությունը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, պետք է սահմանի փուլային կարգավորումներ՝ տույժերի մեղմման, վարկային արձակուրդների կիրառման և պարտքերի վերակառուցման համար։ Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 2.5–3%։

Այսպիսով, գյուղատնտեսության զարգացումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության, տնտեսական աճի և մեր ժողովրդի բար