«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026 թվականի հունվար ամսին։

Հունվարի տվյալները ցույց են տալիս տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճ՝ 6%։ Սա 0.3 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը։ Այս աճի հիմնական շարժիչ ուժը արդյունաբերության ոլորտն է, որը հիմնականում պայմանավորված է ոսկերչական ապրանքների վերաարտահանման աճով։ Հետևաբար, կարելի են ենթադրել, որ տնտեսական ակտիվության բարձր աճը հիմնականում պայմանավորված է հենց այս գործոնով։

Սակայն, ծառայությունների ոլորտի աճի տեմպը, որը նախորդ տարվա հունվարին եղել էր 12.2%, այս տարվա հունվարին նկատելիորեն ավելի ցածր է՝ 7.4%։

Արտաքին առևտրի ցուցանիշները, անցյալ տարվա նմանատիպ անկումների շարունակությունը, հունվարին նույնպես անկում են գրանցել։ Արտահանման ծավալները նվազել են 5%-ով, իսկ ներմուծմանը՝ 11.2%-ով։

Պետական բյուջեի հարկային եկամուտների աճը, չնայած դրական է, նույնպես ցուցադրում է դանդաղում։ 2026 թվականի հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 8%, ինչը զգալիորեն ցածր է ինչպես նախորդ տարվա հունվարի, այնպես էլ նախորդ տարվա միջին ամսական աճի տեմպից։

Այս վերլուծության ամբողջական տարբերակը հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակված վիճակագրական զեկույցում։