Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրում թևավոր հրթիռների և բալիստիկ հրթիռների խմբակի կալանման և ոչնչացման մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոչնչացվել են թևավոր հրթիռներ, ինչպես նաև հինգ բալիստիկ հրթիռ, որոնք ուղղված էին Արևելյան նահանգ։

Վերջին մի քանի ժամվա ընթացքում կալանվել և ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք։

Ռազմական գերատեսչությունը նաև հայտնում է Էր Ռիադի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Ըստ հաղորդագրության՝ երկու հրթիռ կալանվել է, մեկը՝ ոչնչացվել, իսկ մնացած չորսն ընկել են Պարսից ծոցը և չբնակեցված շրջաններում։

Այս իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների հետևանքով։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Բացի այդ, Բահրեյնում նույնպես երկու անգամ հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչել։