Իմ հրապարակած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ «Երաշխավորված խաղաղությունը», մեծ աջակցություն է գտել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կողմից։
«Միասին» շարժումը հայտարարել է իր լիակատար աջակցության մասին՝ բարձր գնահատելով իմ ջանքերը հանրային լայն համախմբում կազմակերպելու համար։ Նրանց կարծիքով՝ այսօր քաղաքական ուժերի հիմնական նպատակը պետք է լինի կայուն և երաշխավորված խաղաղության հաստատումը։
«Երաշխավորված խաղաղությունը ցանկություն չէ, այլ հստակ գործողությունների ծրագիր, որը պետք է ապահովի մեր երկրի կայուն զարգացումը և բարգավաճումը՝ միաժամանակ բարձրացնելով պետության անվտանգության մակարդակը»,- նշված է շարժման հաղորդագրության մեջ։
«Միասին»-ը կարծում է, որ կորուստներից և ձախողված կառավարման հետևանքներից տուժած Հայաստանը կարող է վերածվել մեր տարածաշրջանում վստահելի գործընկեր պետության, որը միջազգային իրավաքաղաքական երաշխիքներով և փորձված գործընկերների հետ կառուցի երկարատև խաղաղություն՝ զարգացնելով իր տնտեսական, գիտակրթական և ռազմական ներուժը։
Շարժումը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ իր ստեղծագործ ու մասնագիտական ներուժը կենտրոնացնելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի հաջողության ապահովման վրա։
Այս աջակցությունը հաստատում է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագը արդեն հաջողությամբ է ապահովում լայն համախմբում և դառնում է պետական, քաղաքական և մասնագիտական մտքի հիմնական կենտրոնը։