Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) գտնվում է ճգնաժամի կանգն է, քանի որ չունի բավարար մարդկային ռեսուրսներ՝ կառավարության կողմից իրեն հանձնարարվող աճող թվով առաջադրանքները կատարելու համար։ Այս մասին հայտարարել է ԻՊԲ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը ռազմաքաղաքական կաբինետի նիստում։

«Իսրայելի պաշտպանության բանակը փլուզվում է։ Ես ձեր առջև տասը կարմիր դրոշ եմ բարձրացնում։ Իսրայելի պաշտպանության բանակին անհրաժեշտ է զորակոչի մասին օրենք, պահեստազորի մասին օրենք և պարտադիր զորակոչը երկարաձգող օրենք։ Շուտով Իսրայելի պաշտպանության բանակը կկորցնի իր բնականոն պարտականությունները կատարելու ունակությունը, և պահեստազորի համակարգը կփլուզվի», – նշել է Զամիրը։

Ըստ ռազմական փորձագետների, Զամիրը խնդիրները չի ուռճացրել, քանի որ այն վտանգները, որոնք կան Իսրայելի առջև, այս պատերազմի հետ կապված, տասնապատիկ մեծացել են։

Կառավարական աղբյուրների համաձայն՝ բանակի գլխավոր շտաբի պետը Նեթանյահուից պահանջել է զորակոչ անցկացնել՝ հավաքագրելով լրացուցիչ, ավելի քան 450 հազար մարդ։ Սակայն կառավարությունում կասկած են հայտնում, որ նման քանակի մարդ հնարավոր կլինի մոբիլիզացնել շատ կարճ ժամանակահատվածում։

Իրավիճակը ավելի է սրվել այն բանից հետո, երբ իշխանության աղբյուրները հայտնում են, որ ռազմական վերնախավը բացեիբաց է քննադատում հատուկ ծառայությունների ղեկավարներին (Մոսադին)՝ վերջիններիս կողմից Իրանի հնարավոր ներքին զարգացումների վերաբերյալ սխալ կանխատեսումներ հանձնելու համար։

Նրանք կարծում են, որ Մոսսադը թերագնահատել է իրանական ռեժիմի դիմադրողականությունը և սպասում էր իշխանության ավելի արագ փլուզման Թեհրանում։ Այս քննադատությանը միացել են նաև Մոսսադի նախկին ղեկավարը և նրա թիմակիցները, որոնք նշել են, թե դեմ են եղել Իրանի դեմ պատերազմին, քանի որ գիտեին, որ Իրանում գոյություն չունի կրիտիկական չափի հասնող ընդդիմադիր զանգված, որը ցանկանում է աջակցել Իսրայելին։

Փորձագետների կարծիքով՝ վարչապետ Նեթանյահուի այս քայլերը փաստացի լրջագույն վտանգի առջև են կանգնեցրել Իսրայելը, և եթե չլինի ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մեծ աջակցությունը, ապա երկիրը կարող է կանգնել գոյաբանական խնդրի առաջ։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Նեթանյահուի դեմ սառեցված են երեք քրեական գործեր։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը նույնիսկ խնդրել էր Իսրայելի նախագահ Հերցեգից չեղարկել այդ գործերը, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը։