Մեկ ամիս տևած ռմբակոծությունները ոչնչի չեն հանգեցրել։ Իրանը մնում է անկոտրում, գրում է The Economist պարբերականը։ Թեհրանը ցույց տվեց, որ ավելի ամուր է և՛ ցավ պատճառելու, և՛ դիմանալու հարցում, քան ԱՄՆ-ն։ Թրամփը այժմ ընտրության առաջ է կանգնած՝ սրե՞լ իրավիճակը, թե՞ բանակցել, չնայած առավելությունը ակնհայտորեն Իրանի կողմն է։
ԱՄՆ նախագիդ Դոնալդ Թրամփը սպառնաց Իրանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների պատժիչ ռմբակոծությամբ։ Թեհրանը նույնիսկ աչք չթարթեց, փոխարենը շուկաները ցնցվեցին։ Հետևեց շտապ շրջադարձ։ Թրամփը հայտարարեց, որ իմացել է գաղտնի խաղաղության առաջարկների մասին և ձեռնպահ է մնացել հարվածներ հասցնելուց։ Այնուհետև Պենտագոնը հայտարարեց 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին։ Սա ենթադրում է, որ հակամարտության սրումը դեռևս հնարավոր է։ Ակնհայտ անորոշության պայմաններում իրանական ռեժիմը մնում է անկոտրում և, փաստացի, ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ։
Այո՛, Իսլամական Հանրապետությունը լուրջ կորուստներ կրեց։ Նրա ղեկավարության մի մասը և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվեցին։ Նրա օդային պաշտպանությունը ոչնչացվել է, նավատորմը և հրթիռային համակարգերը խիստ թուլացել են։ Այնուամենայնիվ, ռեժիմը դիմացավ։ Ինչպես մենք զգուշացրել էինք այս պատերազմի սկսվելուն պես, նրա գոյատևումը, որոշ իմաստով, հաղթանակ կլինի։
Ներքին կյանքում ռեժիմի իշխանության վերահսկողությունը ոչ միայն չթուլացավ, այլև, ընդհակառակը՝ ամրապնդվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) պահպանում է ամուր վերահսկողությունը։ Ներքին հակառակորդները, լինեն դրանք էթնիկ անջատողականներ, թե դժգոհ քաղաքաբնակներ, պահպանում են լռություն։ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կազմում են մոտ 400 կիլոգրամ, հավանաբար թաղված են փլատակների տակ՝ անձեռնմխելի։ Առավել զարմանալի է, որ Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ արգելափակելով Պարսից ծոցից նավթի և գազի արտահանումը, որը կազմում է համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը։
Թեհրանի ասիմետրիկ պատերազմը՝ հրթիռների, էժանագին անօդաչու թռչող սարքերի և, հնարավոր է, նավագնացության դեմ ուղղված ծովային ականների օգտագործմամբ, ԱՄՆ-ին հեռու է պահում ավելի կտրուկ քայլերից։ Նավթի համաշխարհային գների տատանումները փաստացի հայտնվել են Իրանից կախված վիճակում։
Իրաքում իրանամետ շիական խմբավորումները զինվում են քրդերի և ամերիկացիների դեմ։ Իսկ Լիբանանում Իրանի դաշնակից՝ «Հեզբոլլահը» կարող է վերականգնել իր լեգիտիմությունը՝ որպես «դիմադրության» կազմակերպություն, քանի որ Լիբանանը վերջերս ենթարկվեց Իսրայելի կողմից հարձակման։
ԱՄՆ-ի դաշնակիցները Պարսից ծոցում չէին ուզում այս պատերազմը, բայց հիմա վախենում են, որ վիրավոր և անհնազանդ Իրանը կդառնա ավելի մեծ սպառնալիք, քան նախկինում էր։ Նրանց անվտանգության համակարգերը՝ թանկարժեք հակաօդային պաշտպանությունը, անբավարար դարձան և նրանց տնտեսությունը պատանդի կարգավիճակում հայտնվեց իրանական սպառնալիքների տակ։
Իսրայելի անվտանգությունը այս գործողության արդյունքում չբարձրացավ, քանի որ Իրանից եկող միջուկային սպառնալիքը չվերացավ։ Առանց ռեժիմի փոփոխության, բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքը չի վերանա, իսկ ռեժիմի փոփոխությունը հեռանկարում չի երևում։
Հրեական պետության ամենամեծ վախն այն է, որ Ամերիկայի հետ իր երկարատև կապերը կարող են վտանգվել։ Պատերազմն արդեն իսկ խորապես ժողովրդականություն չի վայելում ամերիկացիների մեծ մասի շրջանում։ Եթե զոհերի թիվն ավելի բարձրանա, բենզինի գները կտրուկ բարձրանան, իսկ շուկաները փլուզվեն, ո՞ւմ կմեղադրեն նրանք։ Հանրապետական աջակողմյաններից ոմանք արդեն բացահայտորեն մեղադրում են Իսրայելին դրա համար։ Ընտրողները, հատկապես երիտասարդները, ավելի ու ավելի թշնամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ։
Թրամփը իր պատերազմը հրահրեց ամենաաններելի ձևով՝ առանց պատշաճ ռազմավարական հիմնավորում առաջարկելու։ Չնայած Թեհրանում ռեժիմի փոփոխության հասնելու վերաբերյալ օպերատիվ հաջողություններին և անհեթեթ պարծենկոտություններին, մարտադաշտում իրական հաղթանակները տեսանելի չեն, քանի որ քաղաքական ծախսերը մեծ