Աշխարհը գտնվում է պատմության մեջ ամենամեծ տնտեսական ցնցման շեմին, որը ծանր հարված է հասցրել Ասիային և սողոսկում է դեպի Եվրոպա։ Եթե Հորմուզի նեղուցը ամենամոտ ժամանակներս չբացվի, համաշխարհային փլուզումը անխուսափելի է։
Պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ ցնցումը շարունակվում է արդեն մեկ ամիս։ Գները կտրուկ աճում են, աճի կանխատեսումները վերանայվում են ամենուր, իսկ պակասորդը տարածվում է ամբողջ Ասիայում՝ Թաիլանդից մինչև Պակիստան։
Անցյալ շաբաթ գազի ոլորտում գործող մոտ 40 ընկերությունների ղեկավարների, միջնորդների, բեռնափոխադրողների և խորհրդատուների հետ կայացած զրույցների ընթացքում ի հայտ եկավ մի հետևողական թեմա. աշխարհը դեռևս լիովին չի գիտակցել իրավիճակի լրջությունը։ Շատերը զուգահեռներ անցկացրին 1970-ականների նավթային ցնցման հետ՝ զգուշացնելով, որ Հորմուզի նեղուցի փակումը սպառնում է ավելի մեծ ճգնաժամով։ Զրուցակիցները նշեցին, որ Ասիային ծանր հարված հասցրած վառելիքի պակասը շուտով կտարածվի նաև Արևմուտքում։ Եվրոպան, նույնպես կբախվի գների աճի, քանի որ պայքարում է մատակարարումներ ապահովելու համար, և դիզելային վառելիքի պակաս կարող է առաջանալ առաջիկա շաբաթներին։
Եթե նեղուցը փակ մնա, աշխարհը ստիպված կլինի զգալիորեն կրճատել իր նավթի և գազի սպառումը։ Սակայն մինչ այդ գները կբարձրանան այնպիսի մակարդակի, որ սպառողներն ու բիզնեսները ստիպված կլինեն քիչ թռչել, քիչ մեքենա վարել։ Պահանջարկն արդեն սկսել է նվազել, և որոշ ասիական երկրներ վառելիք են կուտակում։ Ամերիկյան կառավարության պաշտոնյաները և Ուոլ Սթրիթի վերլուծաբանները սկսում են անհանգստանալ, որ նավթի գները կարող են հասնել աննախադեպ 200 դոլարի՝ մեկ բարելի համար։
«Ինձ համար պարզ է, որ եթե այս ճգնաժամը տևի երեք կամ չորս ամսից ավելի, այն կդառնա համակարգային խնդիր ամբողջ աշխարհի համար», – Հյուստոնում CERAWeek համաժողովում ասել է TotalEnergies SE-ի գործադիր տնօրեն Պատրիկ Պույանեն։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ աշխարհի հում նավթի արտահանման 20%-ը մնա Պարսից ծոցում, իսկ հեղուկացված բնական գազի հզորությունների 20%-ը մնա անգործ՝ առանց հետևանքների», նշել է նա։
Մատիտով ու թղթով պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նեղուցի փակումը օրական մոտ 11 միլիոն բարելով կրճատում է նավթի համաշխարհային հոսքը, և դա՝ նույնիսկ հաշվի առնելով կորուստը փոխհատուցելուն ուղղված միջամտությունները։ Նախապատերազմյան պահանջարկի մակարդակի համեմատ, դեֆիցիտը կազմում է մոտ 9 միլիոն բարել։ Սա մեծ անդունդ է, որն ավելի մեծ է, քան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի նավթի համակցված սպառումը։
Նավթի պաշարների մեծածավալ շուկա դուրս գալը և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Իրանի դեմ նավթային պատժամիջոցների վերացումը որոշ ժամանակ շահեցին, բայց նման միջամտությունն ունի իր սահմանները։ Երբ այս տարբերակները սպառվեն, լիովին անհասկանալի է, թե Դոնալդ Թրամփը ինչ այլ գործիքներ կկարողանա օգտագործել՝ նավթի համաշխարհային գների կտրուկ աճը կանխելու համար, բացի նեղուցի լիակատար բացումից։ Իրանը թույլ է տալիս փոքր թվով օտարերկրյա նավեր անցնեն այս ջրային ճանապարհով, բայց դրանք շատ քիչ են և չեն կարող ազդել ընդհանուր իրավիճակի վրա։
Հեղուկացված բնական գազի հետ կապված իրավիճակն ավելի մտահոգիչ է։ Համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը սովորաբար անցնում է Հորմուզի նեղուցով, և Մերձավոր Արևելքից դուրս եկող վերջին հեղուկացված բնական գազի փոխադրողները շուտով կհասնեն իրենց նշանակման վայրեր։ Ի տարբերություն նավթի, գազը շուկա դուրս գալու այլընտրանքային ուղիներ չունի, և ռազմավարական պաշարները չափազանց փոքր են՝ պակասը մեղմելու համար։
Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ հեղուկացված բնական գազի արտահանողն է, և նրա ներքին գազի շուկան լավ պաշտպանված է ՝ շնորհիվ լայնածավալ արտադրության։ Բայց խոսքը միայն վառելիքի մասին չէ. նավթն օգտագործվում է պլաստմասսա պատրաստելու համար, որն օգտագործվում է գրեթե ամեն ինչում։
Պարսից ծոցի հիմնական նավթարդյունահանողներն արդեն կրճատել են նավթի արտադրությունը, քանի որ տարածաշրջանի պահեստարանները լիքն են։ Որքան երկար նեղուցը փակ մնա, այնքան մեծ