ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամը շարունակում է լինել օրինական վճարամիջոց և պահպանում է իր կարգավիճակը։
Այս հստակեցումը կատարվում է՝ հաշվի առնելով քաղաքացիների կողմից Կենտրոնական բանկին ուղղված բազմաթիվ հարցումները՝ 2026 թվականի ապրիլի 15-ից շրջանառությունից դուրս կհանվող 2-րդ սերնդի որոշակի թղթադրամների վերաբերյալ։ Կենտրոնական բանկը նշում է, որ վերոնշյալ որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և ոչ թե մետաղադրամներին։
ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են լինել շրջանառության մեջ և կարող են օգտագործվել առօրյա վճարումների համար։
Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին չթերթել 500 դրամ մետաղադրամները և շարունակել օգտագործել դրանք։























